Բույսերը կարողանում են միմյանց հետ շփվել մատրիցային ռիբոնուկլեինային թթվի (մՌՆԹ) մոլեկուլների փոխանակման ճանապարհով: Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Ջիմ Վեսթվուդը պարզել է սա՝ ուսումնասիրելով գայլուկի և երկու բույսերի՝ լոլիկի և արաբիդոպսիսի, որոնց վրա այն մակաբուծում է, «փոխհարաբերությունները»: Նրա աշխատանքը հրապարակվել է Science ամսագրում:
Ըստ մամուլի համար բուհի տարածած հաղորդագրության՝ նախկինում այդպիսի միջտեսակային փոխանակումը մՌՆԹ մոլեկուլների ենթադրյալ ոչ ամրության և ոչ երկարակեցության պատճառով համարվում էր անհավատալի: Հիմա Վեսթվուդը պնդում է, որ «հազարավոր և հազարավոր» այդպիսի մոլեկուլներ տեղափոխվում են մի բույսից մյուսի վրա: Նրա խոսքով՝ արդյունքում՝ «բաց երկխոսություն է սկսվում տեսակների միջև, որը նրանց հնարավորություն է տալիս ազատորեն շփվել»:
Վեսթվուդը կարծում է, որ «բույսերի շփման նոր լեզու» է բացահայտել:






































