Բրիտանիայի իշխանությունները Երևանի ժամանակով մինչ ժամը 15.00-ն փակել են Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող Դոնկաստեր-Շեֆիլդ քաղաքի Ռոբին Հուդի անվան օդանավակայանը:
Հաղորդվում է, որ LinksAir ընկերության թեթևշարժիչային ինքնաթիռի մոտ, որը դուրս էր եկել Բելֆաստից, ամբողջությամբ չէին փակվել անիվները:
Դրա հետևանքով ինքնաթիռը վայրէջք է կատարել որոշակի դժվարություններով, սակայն ոչ ոք չի տուժել:
«Ինքնաթիռը կմնա թռիչքուղու վրա ու չի տեղաշարժվի, մինչ քննիչները ժամանեն դեպքի վայր»,- ասվում է օդանավակայանի կայքում:








































