Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Շառաչուն ապտակ Ալիևի վարչակազմին. Իտալիայի ԱԳՆ-ն հերքում է պաշտոնական Բաքվի սուտը

Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը նախօրեին կրկին հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից տարածվող սուտ տեղեկատվությունը հերքող հայտարարությամբ։ Իտալիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հռոմի և Բաքվի ջանքերը պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորմանը»։

Վերջին օրերի լարվածության կապակցությամբ’ Իտալիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին զերծ մնալ զենքի գործածումից և խնդիրը լուծել դիվանագիտական բանակացությունների միջոցով։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իտալիա, որտեղ երկու երկների միջև ռազմավարական համագործակցության հռչակագիր է ընդունվել։ Վերադառնալով Բաքու’ ադրբեջանական կողմն այցի պաշտոնական մեկնաբանություններում նշել է, իբր Իտալիան արցախյան հարցում Ադրբեջանին լիակատար աջակցություն է ցուցաբերել։ Ալիևի քարոզչամեքենան անգամ այդ հռչակագրից «հատվածներ» է մեջբերել, որտեղ իբր ասվում է, թե ղարաբաղյանի հարցի խաղաղ կարգավորման գործում կողմերը հղվել են Ադրբեջանի «սուվերենիտետի, տարածքային ամբողջականության, սահմանների կայունության և ՄԱԿ-ի 5 բանաձևերին»։

Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, նման միակողմանի տողեր ադրբեջանա-իտալական հռչակգրում գոյություն չունեն։ Իրավիճակը հստակեցնելու համար Բաքվում Իտալիայի դեսպանատունը հուլիսի 19-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի նախագահի’ Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամային մեկնաբանությունները’ հարկ ենք համարում ընգծել, որ որևիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ միասնական կոնսոլիդացված դիրքորոշմանը եւ վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին եւ դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ջանքերին»:

Սակայն ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ստի մասշտաբները սահմանափակելու համար պաշտոնական Հռոմը հարկ է համարել խնդրին անդրադառնալ նաև ԱԳՆ մակարդակով։ Ինչպես արդեն տեղեկացրինք նյութի սկզբում, համապատասխան հայտարարությունը տարածվել է օգոստոսի15-ին՝ շառաչուն ապտակ հասցնելով Ադրբեջանի իշխանություններին և անձամբ Իլհամ Ալիևին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում