Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանի 1-ին տուրի` «Սուոնսի»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին նշել է, որ թիմը պետք է ավելի լավ ելույթ ունենա, քան նախորդ մրցաշրջանում:
«Նոր մրցաշրջանում մենք պետք է ավելի լավ ելույթ ունենանք, քան նախորդում: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Մենք պետք է բարելավենք մեր խաղը, որպեսզի գերազանց արդյունքներ գրանցենք:
Թիմը շատ է աշխատել` նպատակին հասնելու համար: «Յունայթեդ»-ը ցանկանում է տիտղոսներ նվաճել»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռունիի խոսքերը:







































