Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել Պետր Չեխի ծառայություններից.
«Մենք ոչ մի տրանսֆերային առաջարկ չունենք կապված Պետր Չեխի հետ: Ես նույնիսկ չեմ ցանկանում քննարկել այդ տրանսֆերի մասին լուրերը: Նա մնում է մեզ հետ և վերջ:
Մենք ունենք երկու հրաշալի դարպասապահ: Չեխը և Կուրտուան դասվում են աշխարհի երեք լավագույն դարպասապահների շարքին: Թե նրանցից ով դուրս կգա խաղադաշտ առաջին տուրում, չեմ կարող ասել: Նույնիսկ նրանք չգիտեն այդ մասին»-, ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ օրերս տեղեկատվություն էր տարածվել, թե Պետր Չեխը կարող է կարիերան շարունակել կա՛մ «Ռեալ Մադրիդ»-ում, կամ ֆրանսիական ՊՍԺ-ում:







































