Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Եզդիների բաց նամակը՝ Հովիկ Աբրահամյանին, Վլադիմիր Գասպարյանին և այլ պաշտոնյաներին

Հայաստանաբնակ եզդիները բաց նամակով դիմել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ՝ Գ. Հակոբյանին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ՝ Գ. Եգանյանին, ՀՀ ոստիկանության պետ՝ Վովա Գասպարյանին ՀՀ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար՝ Է. Նալբանդյանին:

Հաշվի առնելով, որ Իրաքի հյուսիսում իրականացվող զանգվածային ջարդերն ու տեղահանումները պահանջում են հրատապ արձագանք և ՀՀ բյուրոկրատական պահանջները կատարելու և սույն նամակը ձեռամբ ստորագրելու համար ժամանակը չկա, ուստի ներկայացնում ենք բաց նամակով, առաջնորդվելով Հայաստանի կողմից ստորագրված՝ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» և «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքներով, «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականների ազատ տեղաշարժի և բնակություն հաստատելու կարգի մասին» թիվ 524 և «Փախստականի վկայական տրամադրելու կարգի մասին» թիվ 594 կառավարության որոշումներով՝ պահանջում ենք,
անհապաղ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանակետերում կամ այլ կերպ ՀՀ տարածքում հայտված իրաքյան փախստականների ժամանակավոր պաշտպանությունը, ինչպես պահանջվում է վերը նշված օրենսդրական ակտերով և կոնվենցիայով:

Հիշեցնում ենք, որ սահմանապահ զորքերը պարտավոր են «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սահմանակետերում գրանցել բանավոր կամ գրավոր ապաստանի խնդրանք ներկայացնող անձնանց և տեղեկացնել լիազոր մարմնի (Միգրացիոն պետական ծառայության) գտնվելու վայրի և այնտեղ փախստականի հայց ներկայացնելու մասին: Հիշեցնում ենք նաև, որ նույն օրենքի 3-րդ հոդվածում սահմանված դեպքում՝ այլ երկրներում խոշտանգումներից խուսափող անձանց զանգվածային ներհոսքի դեպքում հայցերի անհատական քննման ընթացակարգը չի գործում:

Հայաստան ժամանած և պաշտպանության կարիք ունեցող բոլոր անձինք վերը նշված օրենքներով և կոնվենցիայով օժտված են հետևյալ իրավունքներով, որոնց իրացման համար պահանջում ենք ապահովել բոլոր համապատասխան պայմանները.

• ցանկացած պահի դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ,

• ապաստանի դիմումի քննարկման ողջ ընթացքում հատուկ կացարանում բնակվելու, սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում՝ հագուստ և կոշիկ ստանալու իրավունք,

• Հայաստանի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք:

• Հայաստան ապօրինի մուտք գործելու և Հայաստանում ապօրինի գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության չենթարկվելու իրավունք

• անձնագիր կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում՝ փախստականի դիմում ներկայացնելու և ժամանակավոր պաշտպանություն շնորհվելու իրավունք,

• օրենքով սահմանված մնացած բոլոր դեպքերում՝ ՀՀ քաղաքացիներին և/կամ ՀՀ ու գտնվող օտարերկրացիներին հավասար իրավունքներ և պարտականույուններ:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև երկրում բնակվող եզդիական համայնքը պատրաստ է աջակցել պետությանը՝ Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցող փաստացի ցեղասպանությունից փրկված անձանց կացարան տրամադրելու և այլ կերպ աջակցելու հարցում:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն

«Շանգալի եզդիների օգնության միություն» հասարակական կազմակերպություն

Քաղաքացիներ՝

Բորիս Թամոյան, Նամադ Նամադյան, Լենա Օսեյան, Խանե Մահմուդյան, Սաշիկ Սուլթանյան, Աննա Շահնազարյան, Գեորգ Քեհյան, Մերի Խաչատրյան, Գագիկ Ղազարյան, Քրիստինե տեր-Աբրահամյան, Լիլիթ Հովհաննիսյան, Գոհար Սիմոնյան, Տաթևիկ Դավթյան, Զարուհի Հովհաննիսյան, Արտուշ Եղիազարյան, Յուլիա Շահնազարովա, Անուշ Շախսուվարյան, Համլետ Սմոյան, Մամե Ամիրյան, Բելլա Թամոյան, Մուրազ Թամոյան, Հասրաթ Մամոյան, Սլավիկ Թամոյան, Ռուզաննա Շավրեշյան, Զառա Սմոյան, Զոզան Մամոյան, Զուզան Խուբոյան, Նաթել Թամոյան, Էդգար Սնջոյան, Վլադիմիր Կալեյան, Քյամալ Նամադյան, Ռուստամ Բաքոյան

Ստորագրահավաքը շարունակվում է այս էջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում