Ադրբեջանը քննարկում է А-400М Atlas ռազմական-տրանսպորտային ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունները: Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:
Ըստ տեղեկության՝ ադրբեջանական կողմը ներկա է եղել ինքնաթիռի շնորհանդեսին: А-400М Atlas-ի թռիչքային և տեխնիկական ցուցանիշները լավ տպավորություն են թողել ադրբեջանական պատվիրակության վրա:
Ներկայումս գնահատվում են առկա ներուժն ու ֆինանսական հնարավորությունները ինքնաթիռներ ձեռք բերելու համար:
Airbus Military-ի արտադրած А-400М Atlas-ն ունի 4 տուրբոպտուտակավոր շարժիչ:
Ինքնաթիռի երկարությունը 45.1 մ է, թևերի լայնույթը՝ 42.4 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 141 տոննա, նորմալ արագությունը՝ 780 կմ/ժ:











































