Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը տպավորված է, որ Մանուել Նոյերի և Քրիշտիանու Ռոնալդուի հետ ընդգրկվել է 2013/14թթ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակում:
«Ցնցված եմ: Այս ամենը հիանալի է և մեծ պատիվ է ինձ համար: Գիտեմ, թե որքան պատվավոր պարգև է: Այն ցուցադրում է, թե ինչ աշխատանք է կատարվել ակումբում և հավաքականում:
Եռյակում ընդգրկված են «Բավարիա»-ի երկու ֆուտբոլիստներ: 4-րդ և 5-րդ տեղերը նույնպես զբաղեցնում իմ ակումբակիցները` Տոմաս Մյուլլերն ու Ֆիլիպ Լամը: Այս ամենն ապացուցում է, որ վերջին տարիներին «Բավարիա»-ն հետք է թողել եվրոպական ֆուտբոլում»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոբենի խոսքերը:







































