ԱՄՆ-ում կատաղած կատուն իր տերերին մի քանի ժամ պահել է ննջարանում, հայտնում է Reuters-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սան Դիեգո շրջանում:
911 ծառայություն են դիմել մի կին ու նրա դուստրը, որոնք հայտարարել են, որ Կապպի անունով իրենց կատուն իրենց վրա է հարձակվում ամեն անգամ, երբ իրենք փորձում են դուրս գալ տնից:
Կատուն այդ ընտանիքում ապրում է արդեն 14 տարի:
Իրավապահները կատվին դուրս են բերել այգի:












































