Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային մասնաճյուղերի ընդլայնված նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «օգոստոսի 10-ի ընտրություններում հաղթել է ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլ Թուրքիայի ամբողջ 77 մլն բնակչությունը, ամբողջ Թուրքիան»: Այս մասին տեղեկացնում է ТРТ հեռուստաալիքի կայքը:
«Հաղթել են մեր ընկերներն ու եղբայրներն ամբողջ երկրում: Այս ընտրություններում պարտվողներ չկան: Թող ոչ ոք չկասկածի, որ օգոստոսի 28-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվելով՝ ես կլինեմ ամբողջ 77 մլն-ի նախագահը»,- ասել է նա:
Իր խոսքում անդրադառնալով Գազայի հատվածում Իսրայելի գործողությանը՝ Էրդողանն ասել է. «Մենք խնդիր ունենք ոչ թե իսրայելցի ժողովրդի, այլ Իսրայելի ղեկավարության հետ: Մենք կգործենք խելամտորեն, ոչ թե առաջնորդվելով զգացմունքներով»:










































