Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի առաջնորդները համաձայնել են գազի մատակարարումների և ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ անցկացնել: Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի արդյունքներով:
«Որոշվել է խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի նախագահների միջև այն հարցերով, որոնք կապված են Ասոցացման համաձայնագրի իրականացման, ինչպես նաև գազի մատակարարումների հետ զուգահեռ ջանքերին՝ ուղղված քաղաքական իրավիճակի կայունացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնել են Եվրահանձնաժողովում, այդ բանակցությունների արդյունքներով հստակ պայմանավորվածությունները կհամաձայնեցվեն դիվանագիտական մակարդակով:
Կրեմլի մամլո ծառայությունում հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Բարոզուն պայմանավորվել են շփումների շարունակման մասին, այդ թվում՝ «հնարավոր անձնական հանդիպման» ժամանակ:








































