Արխանգելսկի երկրամասում յոթնամյա հաշմանդամ երեխան հայտնաբերվել է սառցարանում: Երեխայի ծնողները հերքում են իրենց մեղքը և պնդում, որ նա իր մահով է մահացել:
Interfax-ի հաղորդմամբ՝ տղան առողջական խնդիրներ ուներ և չէր կարողանում քայլել: Նրա դիակը սառցարանում պապն է հայտնաբերել: Երեխայի ծնողները, ովքեր հարբած են եղել, հայտարարել են, որ տղան դրանից երկու օր առաջ է մահացել:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: