ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Aloft ցանցի հյուրանոցներում հաճախորդներին կսպասարկի ռոբոտ-դռնապան, հայտնում է New York Times-ը:
Մետրանոց ռոբոտը կրում է թիթեռնիկ փողկապ ու կարող է ինքնուրույն տեղաշարժվել հյուրանոցում, կանչել վերելակ, անգամ հյուրերի սենյակ տանել ոչ մեծ իրար՝ սրբիչ, ըմպելիքներ, սնունդ ու թերթեր:
Սարքը հագեցած է հատուկ ցուցիչներով, որոնք օգնում են նրան հետևել առաջադրված երթուղուն ու շրջանցել իր ճանապարհին հայտնված առարկաները:









































