Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Վրաստանին 140 մլն դոլար տրանշ կհատկացնի: Այս մասին հայտնում է Trend-ը:
Stand-By Arrangement ծրագրի շրջանակներում ԱՄՀ-ի ներկայացրած պահանջները քննարկվել են հինգշաբթի օրը Վրաստանի կառավարության նիստի ընթացքում:
Կառավարության նիստի ավարտից հետո Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին լրագրողներին հայտնել է, որ ԱՄՀ այդ վարկային միջոցները երկիրը կստանա հաջորդ 3 տարիների ընթացքում:
«Տրանշի մի մասը կմտնի պետբյուջե, իսկ մի մասը, հնարավոր է, կուղղվի Ազգային բանկի արժութային պահուստների ընդլայնմանը»,- նշել է նա:









































