Թուրքիան մտադիր է ձեռք բերել 145 հատ «երկինք-երկինք» դասի AIM-120 AMRAAM միջին հեռահարության կառավարվող հրթիռներ: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Նշված հրթիռները կտեղակայվեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաթիրախ կործանիչների վրա:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մտադիր է նաև միջին հեռահարության հրթիռներով զինել F-35 ինքնաթիռները, որոնք սպառազինության մեջ կընդգրկվեն 2018 թվականից:
AIM-120 AMRAAM հրթիռները նախատեսված են դրանց ուղղակի տեսանելիության սահմաններից դուրս օդային թիրախների ոչնչացման համար:
AIM-120 AMRAAM հրթիռներ ունեն ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրնմերի ռազմաօդային ուժերը:
Հրթիռների արտադրությամբ զբաղվել են Hughes Aircraft և Raytheon ընկերությունները:







































