Գիտնականները ստեղծել են հատուկ կոստյում, որը թույլ է տալիս մարդուն միանալ կամուրջների ու շենքերի տատանումներին՝ վերածելով դրանք ձայնի և նվագելով դրանցով՝ ինչպես էլեկտրոնային տավիղով: Նորույթի մասին հայտնում է New Scientist պարբերականը:
Սարքի օրինակ են ստեղծել նկարիչ Դի Մեյնսթոունը և Լոնդոնի համալսարանական քոլեջի նրա գործընկերները: Ճոպանների շարժումները ձայնի են վերածվում հատուկ ցուցիչների միջոցով:
Այժմ Մեյնսթոունը հրաժարվում է կիրառել մարդկանց իր նախագծերում և կենտրոնացել է բացառապես ճարտարապետական օբյեկտների «երաժշտության» վրա:











































