Դուբայի ճանապարհներին մոտ ապագայում հնարավոր է հանդիպել ավստրալական Marchi Mobile ընկերության՝ տիեզերանավ հիշեցնող, գինը 3 մլն դոլարից սկսվող «անիվների վրա» տների, գրում է էմիրությունների Emirates247 թերթը:
EleMMent Palazzo մեքենաները, ըստ արտադրողների, արդեն հետաքրքրել են էմիրությունների միանգամից մի քանի բնակչի, որոնք որոշել են «անգամ ճանապարհներին իրենց զգալ ինչպես տանը»:
«Լյուքս» դասի «անվավոր» տները հնարավոր է այնպես հարդարել ներսից, որ այն հարմար լինի թե՛ միայնակ գործարարի, թե՛ 4 երեխա ունեցող ընտանիքի համար:
Այն երկրորդ հարկում ունենալու է հյուրասրահ, շարժական ննջարաններ՝ հարմարավետ դարձնելով մեքենայով երթևեկողի կյանքը:
EleMMent Palazzo-ն արտաքինից տիեզերանավ է հիշեցնում:













































