«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Լյուկ Շոուն չի կարող մասնակցել իր թիմի առաջիկա պաշտոնական հանդիպումներին:
«Կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ 19-ամյա պաշտպանը ծնկի վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել շուրջ 1 ամիս:
Հիշեցնենք` Շոուն «Սաութհեմփթոն»-ից «Յունայթեդ» է տեղափոխվել ընթացիկ ամռանը: Նրա տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ը 27 մլն ֆունտ են վճարել:










































