Ամերիկացի զինծառայողները վայրէջք են կատարել Իրաքի հյուսիսի Սինջար շրջանում՝ խաղաղ բնակիչների տարհանման համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ զինվորականները կմասնակցեն մի քանի տասնյակ փախստականների օգնության ցուցաբերմանը: Թիմը կմատակարարի սնունդ, խմելու ջուր և կենսական կարևոր նշանակության ապրանքներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրաքի հյուսիսային շրջաններ ուղարկել զինծառայողների խումբ, որոնք կօգնեն մարդասիրական գործողությունների կազմակերպմանը:









































