Գեներալ մայոր Քրիսթին Լունդը` ծնունդով Նորվեգիայից, պատմության մեջ դարձել է առաջին կինը, որը ՄԱԿ-ի զինված ուժերի հրամանատարն է: Լունդը կզբաղվի Կիպրոսում խաղաղությանն աջակցելով: Այս մասին գրում է RT-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
Իր առաջին աշխատանքային օրը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում նա ներկայացել է նոր գործընկերներին, իսկ առաջիկա մի քանի օրերի ընթացքում գեներալ-մայորը կծանոթանա թուրք-հունական սահմանին դրությանը:
56-ամյա Լունդն ունի 34-ամյա ռազմական կարիերա զինված ուժերում: Գեներալ-մայորի կոչում նա ստացել է 2009-ին:








































