Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի վատացող առողջական վիճակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դիաբետով և երիկամների անբավարարությամբ տառապող իրավապաշտպանն ընկերներին հայտնել է, որ իրեն չեն տալիս անհրաժեշտ դեղերը՝ չնայած սուր ցավին:
Ներկայումս Յունուսը պահվում է հետաքննական մեկուսարանում:
Նա ամուսինը՝ իրավապաշտպան Արիֆ Յունուսն անցած շաբաթ տնային կալանքի տակ է առնվել:











































