Օգօստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ուժեղ քամու և տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Իջևան քաղաքի բերքատու այգիները և տները: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը:
Ահազանգի հիման՝ ԱԻՆ-ը պարզել է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 42-րդ նրբացքում հորդառատ անձրևի, կարկուտի և ուժեղ քամու պատճառով վնասվել են բերքատու այգիներ և տների տանիքներ: