Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամն իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկիի մասին:
«Ներկայումս Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Նա արժանի էր փոխարինել Մանջուկիչին: Կարծում եմ` Ռոբերտն արագ կհարմարվի մեր ակումբում: Մենք գերազանց թիմ ունենք, որտեղ տեղ չեն գտնում թույլ կողմերը:
Նախկինի պես հաղթանակների եմ ձգտում և ցանկանում եմ կրկնել թիմիս նախկին հաջողությունները: Նպատակը` հաղթանակն է: Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- Bild-ը մեջբերում է Լամի խոսքերը:








































