ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը (MDA) հրապարակել է վաղ նախազգուշացման LRDR հեռանկարային ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման նախնական պայմանները: Ինչպես հայտնում է Jane’s պորտալը, նոր ռադարը կկիրառվի մեծ հեռավորության վրա՝ թռիչքի բոլոր փուլերում բալիստիկ թիրախների հայտնաբերման, ճանաչման և ուղեկցման համար:
Ռադարը պետք է կարողանա աշխատել տեսանելիության լայնանկյուն ռեժիմում՝ թիրախների հայտնաբերման համար, և նեղանկյուն ռեժիմում՝ դրանց հստակ ճանաչման և ուղեկցման համար: Կայանը պետք է զինված լինի էներգիայի փոքր կիրառության և ռադիոէլեկտրոնային ճնշումից պաշտպանության տեխնոլոգիաներով:
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 12-ը: Հաղթողը հայտնի կդառնա 2015-ի հունիսից ոչ ուշ: LRDR-ը սպառազինության կազմ կներառվի 2020 թվականին:
Ավելի վաղ MDA-ն ամերիկյան Կոնգրեսին խնդրել էր 2015-ի ֆինանսական տարում LRDR-ի նախագիծը ֆինանսավորել 79 մլն դոլարի չափով: Ընդհանուր առմամբ նախագիծը գնահատվում է 660 մլն դոլար:











































