Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Գերեվարված Կարեն Պետրոսյանի գործը ՄԻ Եվրոպական դատարանում պետք է քննվի քսենոֆոբիայի կոնտեքստում

«Կարեն Պետրոսյանի դիակը վաղ թե ուշ պետք է տեղափոխել, բայց հարց է՝ երբ, ենթադրում եմ՝ ուշ, որպեսզի հետքերը վերացնեն: Ես ենթադրում եմ, որ նրա նկատմամբ ուժ է կիրառվել, և նա մահացել է՝ ինչպես Մանվել Սարիբեկյանի դեպքում, որի դիակը մեկ ամիս ուշացումով տեղափոխվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ դիակի տեղափոխմանը հեշտ չէ արագ հասնել:

Նրա խոսքով՝ օր առաջ պետք է սկսել սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործի միջազգայնացումը իրավական տիրույթում, պետք է դիմել Եվրոպական դատարան. «Կարող են դիմել Կարենի ծնողները՝ որպես իրավահաջորդներ, փաստական հիմքերը ամուր են, հիմնավոր: Սա նման է Սարիբեկյանի գործին, բայց փաստորեն այստեղ փաստերը առավել քան ֆիքսված են: Ակնառու է, որ նա չէր կարող դիվերսանտ լիներ, եթե անգամ դիվերսանտ էր՝ չի նշանակում, որ պետք է խոշտանգվեր»:

Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում, քաղաքացին գտնվել է նրա իրավազորության ներքո, այսինքն՝ պատասխանատվությունն ընկնում է այդ պետության վրա: Ըստ նրա՝ մեր պետությունը պետք է իրավական պաշտպանության միջոց ապահովի ծնողների համար: Դա պետք է լինի դատական գործընթաց, որի շրջանակներում պետք է պարզել ճշմարտությունը: Պետք է հարուցվի քրեական գործ, նրա ծնողները ճանաչվեն տուժող, և պետք է սկսել քննություն:

«Անել այն, ինչ արվեց Սարիբեկյանի գործով. պետք է դիմել Ադրբեջանին Մինսկի կոնվենցիայի շրջանակներում՝ խնդրելով տրամադրել գործի նյութերը, որովհետև ծնողները ուզում են պատճառների մասին իմանալ»,- ասաց իրավապաշտպանը:

Բացի այդ, պետությունը կարող է մի քանի գործերի հիման վրա միջպետական գանգատ ներկայացնել Ադրբեջանին՝ կոնվենցիայի հիմքով, պետք է դիմել ՄԱԿ-ի դատարան, Եվրոպական դատարան. «Հաղթելու հավանականությունը մեծ է, որովհետև շատ փնթի գործ են արել, անգամ չեն ցանկացել բեմականացնել՝ ինչպես Սարիբեկյանի դեպքում էր: Հումանիտար կողմը, մարդու իրավունքները դրել են մի կողմ. ուղղակի իրենց նպատակն էր ցուցադրել, թե հայերի հետ ինչ կարող են անել»,- մանրամասնեց Ա. Ղազարյանը:

Ըստ նրա՝ Եվրոպական դատարան դիմելիս Կարեն Պետրոսյանի գործը ևս պետք է դրվի քսենոֆոբիայի կոնտեքստում. կյանքից զրկվեց, որովհետև հայ էր՝ ինչպես Գուրգեն Մարգարյանը, Մ. Սարիբեկյանը և այլք: Կարևոր է ապացուցել, որ այսպիսի քաղաքականությունը Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով:

Արա Ղազարյանը նաև առանձնացրեց այն, որ համացանցում ադրբեջանցիների կողմից տարածված այն տեսանյութը, որտեղ Կարենը քաղաքացիական հագուստով տեղի գյուղացիների հետ հանգիստ նստած թեյ է խմում, դա արդեն կարևորագույն ապացույց է գործի համար: Նաև այն տեսանյութը, որտեղ նրա նկատմամբ ուժ է կիրառվում:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում