Դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը կթողարկի նոր ալբոմ, որում կլինի նաև նրա դուետը հանգուցյալ Էլվիս Փրեսլիի հետ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Կենդանության օրոք Էլվիս Փրեսլին երբեք ելույթ չի ունեցել Բարբարա Սթրեյզանդի հետ: Այժմ, սակայն, սեպտեմբերի 16-ին Սթրեյզանդը թողարկում է Partners ալբոմը, որն իր մեջ ներառում է Love Me Tender ստեղծագործությունը՝ նրանց «համատեղ» կատարմամբ: Փրեսլիի ձայնն այդ տեսագրության մեջ ներառվել է համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ՝ երգչի ժառանգների թույլտվությամբ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ սկավառակում կլինի 12 երգ:







































