53 տարի առաջ՝ 1961թ. օգոստոսի 13-ին, սկսվել է Բեռլինյան պատի կառուցումը: Այն կոչված էր նվազեցնելու Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից Արևմտյան Բեռլին փախստականների քանակը:
Արևմտյան երկրները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, Գերմանիայի դեմոկրատական և դաշնային հանրապետություններում ցույցեր տեղի ունեցան, սակայն ապարդյուն. Բեռլինի մեջտեղում վեր էր խոյանում 5 մետրանոց բետոնե պատը:
Քաղաքները բաժանող պատի երկարությունը 45 կմ էր՝ գումարած ևս 120 կմ Արևմտյան Բեռլինի շուրջը: Պատի արևելյան կողմում կես կիլոմետրանոց մեռած գոտի էր, որտեղ կանգնած էին պատերազմի ժամանակ ավերված տներ:
1989-ի նոյեմբերի 9-ին՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում կոմունիստական ռեժիմի անկումից հետո, պատը քանդվեց:











































