Microsoft ընկերության ֆինանսական բաժինը ներկայացրել է Nokia 130 բյուջետային հեռախոսը, որի բազային գինը 15 եվրոյով ավելի քիչ է: Sky News հեռուստաալիքը նշում է, որ դա արվել է ընկերության հայտնիությունը վերադարձնելու, ինչպես նաև վաճառքները բարձրացնելու նպատակով: Նոր մոդելի իրացումը կմեկնարկի այս տարվա երրորդ եռամսյակից:
«Nokia 130 հեռախոսը բջջային սարքավորումների նոր օգտատերերի համար կատարյալ հեռախոս է, ինչպես նաև նրանց համար, ու անհրաժեշտ է հուսալի և լիցքավորումը երկար պահող գաջեթ` ի հավելումն առկա սմարթֆոնի»,- ասել է Microsoft-ի ներկայացուցիչը:
Մոդելն ունի 1.8 դյույմ տրամաչափով գունավոր էկրան, ռադիո, MP3 փլեյեր և լուսարձակ: Մոդելը կունենա նաև երկու SIM քարտի հնարավորություն:






































