Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան երկարաձգել է պայմանագրի ժամկետը անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այն նախատեսված է մինչև 2019 թվականը:
«Երբ տեղափոխվեցի այս ակումբ, այն ինձ համար դարձավ իմ երկրորդ տունը: Ինձ հրաշալի եմ այստեղ զգում ու հույսով եմ, որ կշարունակեմ ակումբի հետ տիտղոսներ նվաճել»-, ասել է Սիլվան:
Հիշեցնենք, որ Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին իսպանական «Վալենսիա»-ից:







































