ԵՄ-ն Իրաքին 5 մլն եվրո հումանիտար օգնություն է հատկացրել: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է զարգացման հարցերով եվրահանձնակատար Քրիստալինա Գեորգիևան:
«ԵՄ-ն որոշում է ընդունել Իրաքին 5 մլն եվրո լրացուցիչ հումանիտար օգնություն հատկացնել, որոնք կուղղվեն երկրի հյուսիսում գործողություններից փախստականների հիմնական կարիքների ապահովմանը»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ այսպես կոչված՝ «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքում հումանիտար օգնության հասանելիությունը «գործնականում բացակայում է»:









































