Հայտնի երգչուհի Ռիհաննան նկարահանվել է W Magazine ամսագրի սեպտեմբերյան համարի ֆոտոշարքի համար:
Բարբադոսյան գեղեցկուհին չի վախենում փորձարկումներ անել նորաձև կերպարների հետ և մասնակցել վիճահարույց ֆոտոշարքերի նկարահանմանը: Նա բազմիցս լուսանկարվել է մերկ, ինչպես նաև հանրությանը գրավել է իր հոյակապ ֆեյշն-կերպարներով: Այս անգամ երգչուհին ներկայացել է արտասովոր կերպարով՝ փորձելով Alexander McQueen-ի, Michael Kors-ի և Isabel Marant-ի աշխատանքները:
Հայտնի նկարիչներ Մերթ Ալասն ու Մարկուս Պիգոտտը դարձել են W Magazine-ի հոյակապ ֆոտոշարքի հեղինակները:












































