Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Պեպե Ռեյնայի` մյունխենյան ակումբ տեղափոխությունը:
«Ռեյնան հզոր դարպասապահ է, ում հետ աշխատելը շատ հաճելի է: Մենք շատ ենք շփվում: Սակայն արդյունավետ համագործակցությունը չի ավարտվում միայն ֆուտբոլով: Այժմ ես հնարավորություն կստանամ անգլերեն պարապել»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Նոյերի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ռեյնան 3-ամյա պայմանագիր է ստորագրել <Բավարիա»-ի հետ նախորդ շաբաթ` օգոստոսի 8-ին:











































