Օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը նկարահանվել է 4 ֆիլմերում, որոնք էկրան կբարձրանան նրա մահից հետո: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:
Առաջին ֆիլմն է «Գիշերը թանգարանում. գերեզմանի գաղտնիքը» (Night at the Museum: Secret of the Tomb), որում նա մարմնավորել է ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի կենդանացած արձանին: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են մայիսին, պրեմիերան պետք է տեղի ունենա 2014-ի դեկտեմբերին:
Ուիլյամսը խաղացել է նաև «Սա, գրողը տանի, ամանորյա հրաշք է» (Merry Friggin’ Christmas) և «Բուլվար» (Boulevard) ֆիլմերում: Վերջինում նա մարմնավորել է ձանձրալի գոյությունից փախչել փորձող մարդու:
Ուիլյամսը նաև հնչյունավորել է շանը «Ամենը, ինչ կուզես» (Absolutely Anything) ֆիլմում, որի պրեմիերան տեղի կունենա 2015-ին: Հաղորդվում է, որ դերասանը մտադիր էր նաև նկարահանվել «Միսիս Դաութֆայեր» սիրված ֆիլմի սիքվելում:
Ռոբին Ուիլյամսը մահացել է այսօր՝ 64 տարեկանում: Դերասանը, ենթադրաբար, ինքնասպան է եղել:
Դերասանն արժանացել է «Օսկար»-ի և մի քանի «Ոսկե գլոբուս»-ի: Նա հայտնի է «Երկուհարյուրամյա մարդը», «Ուրեն տանում երազանքները» և շատ այլ ֆիլմերով: Ուիլյամսը խաղացել է մոտ 300 կինոֆիլմում:











































