Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պոտինին նախազգուշացրել է խուսափել Ուկրաինայում ցանկացած ռազմական գործողությունից, այդ թվում՝ մարդասիրական պատրվակի ներքո, ասվում է ԵՀ-ի և ՌԴ-ի առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքներով կոմյունիկեում, հաղորդում է RIA Novosti-ն։
«Բառոզուն նախազգուշացրել է խուսափել Ուկրաինայում ցանկացած պատրվակի ներքո որևէ միակողմանի ռազմական գործողությունից, ներառյալ՝ մարդասիրականը։ Բառոզուն նաև կոչ է արել Ռուսաստանին օգտագործել իր ճնշումը՝ քաղաքացիական բնակչության համար ապահովելու անօրինական զինված խմբերի կողմից վերահսկվող հակամարտության գոտիները ազատ և անվտանգ լքելու հնարավորությունը»,- հաղորդում է ԵՀ-ը։








































