Լոնդոնի «Չելսի»-ի իվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբան սրունքաթաթի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 6 ամիս: Այս մասին տեղեկացնում է Guardian-ը:
Կիրակի օրը «Չելսի»-ն ընկերական խաղ է անցկացրել հունգարական «Ֆերենցվարոշ»-ի հետ` առավելության հասնելով 2:1 հաշվով: 28-րդ րոպեին Դրոգբան վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը:
Հարձակվողը շուտով բուժզննում կանցնի: Սպասվում է, որ նա ստացել է սրունքաթաթի մկանների կտրվածք: Այդ պարագայում նա կարող է շարքից դուրս մնալ 6 ամսով:









































