Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան նշել է, որ Տոմաս Վերմալենի տրանսֆերը «կապտանռնագույններ»-ի վերջին ձեռքբերումը չէ ամառային տրանսֆերային շուկայում:
«Ձեռք բերելով Տոմասի տրանսֆերը, մենք ավարտեցինք պաշտպանության գծի կազմավորումը: Բայց մենք դեռ չենք ավարտել աշխատանքներն ամառային տրանսերային շուկայում:
Հուսով եմ, որ սեպտեմբերի 1-ին մեր թիմի կազմը լավագույնը կլինի: Մինչև շուկայի ավարտը ամեն ինչ կարող է պատահել»,- Sky Sports-ը մեջբերում է Սուբիսարետայի խոսքերը:









































