Իրաքում սուննի գրոհայինները սպառնում են մահապատժի ենթարկել ավելի քան 300 քուրդ-եզդիների, եթե նրանք իսլամ չընդունեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ականատեսներին:
Գործակալության տվյալներով` գրոհայինները շրջապատել են երկրի հյուսիսային Քոջա, Հաթիմայա և Կաբոշիա բնակավայրերը, որտեղ բնակվում են քուրդ-եզդիներ:











































