Այս հանգստայն օրերին շատ բրիտանացիներ ուղևորվել են՝ որոնելու «երկնքից ընկած ադամանդը»՝ հաղորդում է The Mirror-ը:
77 Diamonds ընկերությունը որոշել է անցկացնել արտասովոր ակցիա՝ թանկարժեք քարը ուղարկել տիեզերք, և երբ այն բարեհաջող հայտնվի Երկրի վրա՝ նվիրել այն առաջին գտնողին:
Օգոստոսի 7-ին 1.13 կարատանոց և 12 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ քարը տեղադրել են տուփի մեջ և ամրացրել օդապարիկին: Թանկարժեք բեռով օդապարիկը զինվել է GPS նավիգատորով և արձակվել երկինք:
Հայտնվելով 20 կմ բարձրության վրա՝ օդապարիկը պայթել է: Նավիգատորի տվյալներով՝ տուփն ընկել է Լինքոլնշիր դքսությունում և գտնվում է Լի գյուղից 5 մղոն հեռավորության վրա:
«Նա, ով առաջինը գտնի մեր ադամանդը, այն կպահի իրեն: Այնպես որ՝ հասարակությանը կոչ եմ անում անցնել դրա որոնմանը»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Տոբիաս Կորմայնդը:









































