Monday, 13 05 2024
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ռուսաստանը պարզապես չի կարողանա խաղաղապահներ տեղակայել ԼՂ հակամարտության գոտում. Վահան Շիրխանյան

Ռուսաստանը պարզապես չի կարողանա խաղաղապահներ տեղակայել ԼՂ հակամարտության գոտում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը և պատերազմի վերսկսման հնարավորությանը:

Նա նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգ չկա, թեև՝ այո, շփման գծում այժմ ավելի շատ է լարված իրավիճակը, քան նախկինում, բայց դա նույնպես մենք տեսել ենք ավելի վաղ: Սա չի հանգեցնի պատերազմի վերսկսման: Նրա կարծիքով՝ Սոչիում կայանալիք հանդիպումից հետո շփման գծում ինչ-որ մեղմացում կլինի, քանի որ հակամարտող կողմերի նախագահները որոշակի պարտավորություններ կստանձնեն:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ՌԴ նպատակը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումն է՝ Հարավային Կովկասում սեփական ազդեցության հաստատման համար, նա ասաց, որ այդպիսի դիտարկումներ անողները հաշվարկ չեն արել, թե ինչ է նշանակում խաղաղապահների տեղակայում շփման գոտում:

«Դա հսկայական գիծ է, ՌԴ-ն այս պահին կարո՞ղ է թույլ տալ 15-20 հազար զինվոր տեղակայել այնտեղ: Դա անհնարին է, անպատկերացնելի»,- ասաց Վահան Շիրխանյանը:

Վերջինիս համոզմամբ՝ ադրբեջանական ագրեսիայի պատճառները մի քանիսն են:

«Առաջինը՝ Ադրբեջանն ունի պաշտպանության նոր նախարար, և այդ նախարարը ինքնահաստատման խնդիր ունի: Երկրորդը՝ Ալիևը տարիներ շարունակ ամպագոռգոռ հայտարարություններ է անում, ուզում է դրանք ինչ-որ բանով ամրապնդել, ուստի դա իր հեղինակության խնդիր է: Երրորդը մի քչ ավելի ավելի լուրջ է՝ մարտի միջոցով մեր բանակի մարտունակության հետախուզում, ստուգում: Չորրորը՝ ԵԱՀԿ խմբին շանտաժի միջոցով պարտադրել արագ լուծում ԼՂ խնդրին՝ իհարկե, ադրբեջանանպաստ: Հինգերորդ՝ ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանում, խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, քանի որ եթե այստեղ անկայուն իրավիճակ լինի, անդամակցության խնդիրը դուրս կգա:

Այս վերջին պատճառը կարող է ունենալ հստակ պատվիրատու՝ ԱՄՆ-ը, որը չի ցանկանում, որպեսզի ՀՀ-ն միանա ՄՄ-ին: Վեցերորդ պատճառը Ադրբեջանի հյուսիսային կողմնորոշումն է»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ բացառելով լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, քանի որ, նրա համոզմամբ, Ադրբեջանն ինքնուրույն, ինքնագլուխ պատերազմ վերսկսել չի կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում