Հավելվածը, որն օգտատերերին առաջարկում է փոխել Facebook սոցցանցում պրոֆիլային էջի գույնը, պարզվում է՝ վտանգավոր է: Այս մասին գրում է PC Magazine-ը՝ վկայակոչելով Cheetah Mobile չինական ընկերության փորձագետներին:
Facebook Color Changer ծրագիրը, որն իբր թե ապահովում է սոցցանցի էջի ավանդական կապույտ գույնի փոփոխությունը օգտատիրոջ նախընտրությամբ, իրականում օգտատիրոջը վերահասցեագրում է վնասակար կայք: Փորձագետների գնահատականներով՝ խաբեբաների զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Վարակված հավելվածը տարածվում է երկու օրում: Նախ՝ փորձում են օգտատիրոջը «համոզել» դիտել այդ մասին տեսագրությունը, ինչի դեպքում ծրագիրը գողանում է նրա անձնական տվյալները՝ այդ կերպ ապահովելով ցանցահենների հասանելիությունը նրա ընկերների ցուցակին: Իսկ չդիտելու դեպքում ծրագիրը փորձում է օգտատիրոջը համոզել ներբեռնել վնասակար հավելվածը, արդյունքում վիրուսը տարածվում է նրա ընկերների շրջանում:











































