Բելառուսում տապի պատճառով ավելացել է վայրի կանեփի բերքը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է Մինսկի շրջանի ՆԳՆ-ն:
Ըստ գերատեսչության տվյալների՝ վերջին երկու ամսվա ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 500 պլանտացիաներ: Համաձայն տվյալների՝ օգոստոսի 7-ին Սլուցկի շրջանի միայն մեկ գյուղում ոչնչացվել է երկու տոննայից ավելի վայրի կանեփ:
Բելառուսում ուժեղ տապը հաստատվել էր հուլիսի վերջից: Դրա հետ մեկտեղ օդի ջերմաստիճանը նորմայից յոթ աստիճան բարձր է եղել: Տեղումների բացակայության պատճառով տուժել էր գյուղատնտեսությունը: Սակայն նման պայմանները բարենպաստ են կանեփի աճման համար:





































