Facebook սոցցանցը կգնի սերվերների անվտանգության ապահովման համար լուծումներ մշակող PrivateCore ընկերությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով PrivateCore-ի հաղորդագրությանը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում: PrivateCore ընկերությունը հիմնվել է 2012թ. և ներկայումս 2.25 մլն դոլար ներդրում է ներգրավել Foundation Capital հիմնադրամից:
Facebook-ի ներկայացուցիչ Ջո Սալիվանի խոսքով՝ PrivateCore-ը ծրագրային ապահովում է մշակում սերվերի վրա պահվող տվյալների ստուգման և պաշտպանության համար: Ընկերության ծրագրով՝ PrivateCore-ի տեխնոլոգիաները կինտեգրվեն Facebook-ի սերվերներին:








































