Մոնբլանի տակ գտնվող թունելը նախօրեի երեկոյան փակ էր ջուր լցվելու պատճառով և կրկին բացվել էր ավտոմեքենաների երթևեկության համար՝ հաղորդում է 20minutes.fr կայքը:
Երթևեկության բոլոր միջոցների անցումը Ֆրանսիան և Իտալիան միավորող թունելով դադարրեցվել էր մինչև առաստաղ հասնող ջրի պատճառով Երևանի ժամանակով 23:00-ին:
Ուրբաթ առավոտյան թունելի աշխատանքը վերսկսվել էր նորմալ ռեժիմով: Ֆրանս-իտալական GEIE-TMB ընկերության հաղորդմամբ՝ դրա կարճաժամկետ փակումը բացասական հետևանքների բերել ուղևորների համար, ովքեր մտադիր են երթևեկել այդ ճանապարհով:










































