Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանին հաջողվեց լուծարել քրդական ինքնավարությունը

Օսական պետական «Օսինֆորմ» լրատվական գործակալության վերլուծաբան Ալեքսեյ Չիչկինը, Հարավային Կովկասի իրադրության վերլուծություն կատարելով, իր «Անդրկովկասյան մաքառումներ» հոդվածում, որտեղ, մեղմ ասած, շատ տարօրինակ սխալ արտահայտություններ ու ձեւակերպումներ կան Հայաստանի ու հայերի հասցեին, մի շարք հետաքրքիր փաստեր է բերել ու դիտարկումներ արել տարածաշրջանի ոչ վաղ անցյալի շուրջ, ինչը, հուսով ենք, կհետաքրքրի հայ ընթերցողին, քանզի Հայաստանում որոշ փաստերի մասին ամենեւին կամ գրեթե չի խոսվել: Ներկայացնում ենք հոդվածից որոշ ուշագրավ կտորներ:

«Դեռ 1922-23թթ., երբ Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարությունը քննարկում էր անդրկովկասյան հանրապետությունների ադմինիստրատիվ-տարածքային կառուցվածքը, Ստալինի պահանջով այդ հանրապետություններում որոշվեց ստեղծել ինքնավար ազգային հանրապետություններ, շրջաններ եւ մարզեր: Քանի որ այնտեղ ազգային զգացմունքները շատ մեծ էին ոչ միայն նախախորհրդային անկախության օրոք, այլեւ խորհրդային տարիներին: Իսկ այդ ազգայնական ձգտումները կողմնակիորեն ուղղված էին այդ հանրապետությունների ազգային փոքրամասնությունների դեմ: Ուստի Ստալինը որոշեց աշխարհագրորեն, իրավաբանորեն եւ ադմինիստրատիվ կերպով ամրապնդել այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այս գաղափարի շրջանակներում նախ որոշվեց ամեն կերպ աջակցել դեռեւս 19-րդ դարի երկրորդ կեսին Անդրկովկասում վերաբնակեցված ռուս դուխոբորների (մոլոկանների) համայնքներին: Մասնավորապես նույնիսկ կոլեկտիվացման տարիներին նրանց չպարտադրեցին մտնել կոլտնտեսություն: Միայն 90-ական թվականներին Վրաստանում տեղացի ազգայնականները հաջողեցին մոլոկանների համայնքների արտաքսումը դեպի Ռուսաստան:

Այնուհետեւ ստեղծվեցին, ընդ որում` ինքնավար հանրապետության կարգավիճակով, Աբխազական, Աջարական ԻԽՍՀ-ները Վրաստանի կազմում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւ Քրդական ազգային ինքնավար օկրուգը` Ադրբեջանի կազմում: Ընդ որում` մինչ ԽՍՀՄ փլուզումը Վրաստանի ազգային ինքնավարությունների ընդհանուր տարածքը Վրաստանի ողջ տարածքի գրեթե մեկ-երրորդն էր կազմում:

Դեռեւս խորհրդային տարիներին Անդրկովկասի հիշյալ ինքնավարությունները լուծարելու փորձեր էին արվում, ու երբեմն ոչ ապարդյուն: Այսպես` 1945, 1952թթ. եւ 1970-ական թ. վերջին Վրաստանի ղեկավարությունը առաջարկում էր եթե ոչ լուծարել, ապա գոնե նվազեցնել ազգային ինքնավարությունների պետական կարգավիճակը: Սակայն այդ փորձերը ապարդյուն եղան: Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվեց 1930-ականներին հասնել քրդական ինքնավար օկրուգի լուծարմանը: Իսկ Հայաստանը 1945-47, ինչպես մաեւ 1950-ականների կեսերին ու 1970-ականների վերջին ապարդյուն առաջարկում էր կամ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը բարձրացնել ու դարձնել ինքնավար հանրապետություն կամ էլ այն ու նաեւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը մտցնել համատեղ` Հայաստանի ու Ադրբեջանի ենթակայության տակ: Հայաստանի ԽՍՀ կողմից «պատմական արդարությունը» վերականգնելու այս ձգտումը (պատմական արդարությունը հեղինակի մոտ չգիտես ինչու չակերտներով է գրված, – խմբ.), ավելի էր սրում ԽՍՀՄ ղեկավարության խտրական քաղաքականությունը: Այսպես, միակ երկաթուղագիծը, որ Հայաստանը կապում էր Ռուսաստանին, անցնում էր Թբիլիսիով եւ միայն 70-ականների վերջին երկրորդ գիծն անցկացրեցին Ադրբեջանի տարածքով: Միաժամանակ քանիցս մերժվում էին Հայաստանի տարածքով անցնող ու մինչեւ Մեղրի գնացող երկաթուղագիծը իրանական երկաթուղուն կապելու նախագծերը: Էլ չասած, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական երկաթուղին ինքնուրույն չէր եւ ենթարկում էր վրացական երկաթուղուն: Կենտրոնական ղեկավարությունը մերժում էր նաեւ Բաքու-Թբիլիսի-Բաթում նավթամուղից դեպի Հայաստան ճյուղ անցկացնելու նախագծերը: Սակայն սրանք միակ խտրականությունը չէին: Հայաստանի կուսակցական ղեկավարները, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Քաղբյուրոյի անդամ չէին դառնում: Խորհրդային բարձրաստիճան ղեկավարները հազվադեպ էին այցելում Հայաստան: Վիճակը մեղմացնելու համար 1960-70-ականներին թույլատրվեց խոսել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունից, 80-ականներին կառուցվեց Սարդարապատի հուշահամալիրը:

Սակայն վիճակը վատթարացրեց 1970-ականներին Հայաստանի ու Նախիջեւանի տարածքով իրանա-խորհրդային գազամուղ անցկացնելու առաջարկի մերժումը: Այդ նույն ժամանակ Ադրբեջանին սահմանակից հայկական Կապան քաղաքը, որը մետալուրգիայի խոշոր կենտրոն էր, Մոսկվայի հրահանգով երկաթուղով կապվեց ոչ թե Հայաստանի տարածքի, այլ Ադրբեջանի հետ: Դեռ ավելին` երկաթուղու այդ կարճ հատվածը` Նախիջեւանից մինչեւ Մինջեւան կցվեց ադրբեջանական երկաթուղուն: Բացի այդ, Մոսկվան երեք անգամ` 50-ականներին, 60-ականներին եւ 70-ականներին մերժեց կառուցել Եվլախ-Ստեփանակերտ-Լաչին-Գորիս-Մեղրի երկաթուղագիծը:

Այս բոլոր հանգամանքները, կարելի է ասել, Հայաստանի ղեկավարության համար հիմքեր ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը օգտագործելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում