«Ատլետիկո Մադրիդ»-ը անցած մրցաշրջանում, շատերի համար անսպասելիորեն, դարձավ Իսպանիայի առաջնության հաղթող:
Չնայած մի քանի առաջատար ֆուտբոլիստների հեռանալուն՝ այնուամենայնիվ Դիեգո Սիմեոնեն թիմ է հրավիրել մի քանի ֆուտբոլիստների, որոնք կփորձեն պաշտպանել «Ատլետիկո»-ի չեմպիոնական տիտղոսը: Ահա «Ատլետիկո»-ի նոր ձեռքբերումները
1. Քրիստիան Անսալդի – նա կարող է խաղալ պաշտպանության ցանկացած գոտում- հանդես կգա վարձավճարով

2. Միգել Անխել Մոյա- 30-ամյա դարպասապահը տեղափոխվել է «Խետաֆե»-ից – 3 մլն եվրո

3. Անխել Կորեա- երիտասարդ ֆուտբոլիստը նախկինում հանդես էր գալիս «Սան Լորենցո»-ում- 7.5 մլն եվրո

4. Գիլյերմե Սիկեյրա- բրազիլացի ֆուտբոլիստը կփոխարինի Ֆելիպե Լուիսին- 10 մլն եվրո

5. Յան Օբլակ- երիտասարդ ֆուտբոլիստը պետք է լինի թիմի հիմնական դարպասապահը- 16 մլն եվրո

6. Մարիո Մանջուկիչ- թիմի գլխավոր ձեռքբերումը, ով Սիմեոնեի թիմում պետք է համարժեք փոխարինող լինի Դիեգո Կոստային

7.Անտուան Գրիզման- «Ատլետիկո»-ի ամենաթանկարժեք ձեռքբերումը այս տրանսֆերային պաոտուհանի ընթացքում- 30 մլն եվրո








































