Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Ղարաբաղում Ռուսաստանին պետք չէ երկու բան՝ պատերազմ և խաղաղություն

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարիհյուրնէ«Կովկաս» ինստիտուտի ղեկավար, հեղինակավոր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

-Շփման գծում լարված է իրավիճակը, և այսօր արդեն տարբեր երկրների ԱԳ նախարարներ, Մինսկի խմբի, Մինսկի կոնֆերանսի անդամ երկրներ իրենց անհանգստությունն են հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ: Ի՞նչ է տեղի ունենում և որքանո՞վ է սահմանային տարբեր հատվածներում առկա լոկալ լարվածությունը կապված ավելի խոշոր խաղի հետ:

-Իսկապես, այն, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի օրերի ընթացքում, բավականին անսովոր է, եթե հաշվի առնենք զոհերի քանակի, լարվածության սրության մակարդակը:   Իրենց մասշտաբով նման բախումներ եղել են, եթե չեմ սխալվում, 2008թ. մարտ ամսին: Իսկ նման բան չի եղել սկսած 1994-ից: Ես հոռետեսորեն եմ վերաբերվում զոհերի մասին թվային տվյալներին, որոնք ներկայացնում է ադրբեջանական կողմը: Հայկական կողմում զոհերի թիվը սովորաբար չի թաքցվում, իսկ ադրբեջանական կողմից իրապես շատ ավելի շատ զոհեր են եղել: Ադրբեջանը սովորաբար ավելի փոքրացնում է զոհերի թիվը և մահացությունները ներկայացնում այլ պատճառների ներքո:

-Ինչո՞ւ, որովհետև մենք ավելի պրոֆեսիոնալ ենք, որովհետև մենք ավելի պատրաստ ենք այս լարվածությանը:

– Սա պարզապես վերջին օրերի երևույթ չէ, դա այդպես է: Նրանց երկիրն ու ԶԼՄ դաշտն այլ կառուցվածք ունի, նրանք կարողանում են հեշտությամբ թաքցնել, ճնշել, վերահսկել իրավիճակն այնպես, ինչպես այստեղ դա չի ստացվում: Քաղաքագիտական լեզվով ասած՝ նրանք Կովկաս չեն, այլ Միջին Ասիա:

Այս մասշտաբը հատուկ է, ակնառու, բայց այն, որ իրավիճակը թեժանում էր սահմանին, նոր երևութ չէ: Սկզբում կրակոցների թիվը մեծացավ և այդպես շարունակ: Ու ինչ-որ պահի հայկական կողմերը պետք է որ արձագանքեին շատ կտրուկ կերպով: Դա տեղի ունեցավ: Սա է նորություն, իսկ ընդհանրապես սկզբնական փուլում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հետո հայ-ադրբեջանական սահմանին, հետո Նախիջևանի ուղղությունից, որը շատ վաղուց տեղի չէր ունեցել, հետո հայկական արձագանքն այդ ուղղությամբ, որը ևս նորություն էր և ահա տեղի ունեցավ սա: Այսինքն՝ ես կրկնում եմ, սա անսովոր իրավիճակ է, բայց տեղավորվում է ինչ-որ տրամաբանության մեջ: Ես չեմ կարծում, թե այս ամենում կա գլոբալ որևէ ենթատեքստ այն իմաստով, որ ինչ-որ   սարսափելի ուժեր նստել են և կազմակերպել այս լարվածությունը: Այն, որ սա կարող էր տեղի ունենալ Ուկրաինայի Հարավ-արևելքի, Իսրայելի ու Գազայի իրադարձությունների ֆոնին, որպես պատճառ կարելի է դիտարկել, բայց այն, որ Ադրբեջանին անհրաժեշտ չէր ինչ-որ հատուկ անհանգիստ իրավիճակ, աղմուկ տարածաշրջանում՝ լարվածության մակարդակը բարձրացնելու համար, հստակ է: Իմ կարծիքով՝ տրամաբանությունը տարածաշրջանային է, բայց ոչ գլոբալ:

-Բայց ԱՄՆ-ն Ուորլիքի հայտնի ելույթից հետո կարծես նոր ֆազա էր ուզում սկսել հատկապես ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ այստեղ Ղարաբաղյան ճակատում համագործակցության նոր ձևաչափ Ռուսաստանի և իր գործընկեր ԵՄ-ի հետ: Գոնե Արևմուտքն այդպիսի տրամադրության մասին իմացնել տվեց՝ հիշատակելով Մադրիդյան սկզբունքների, կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որից հետո Օլանդը գալիս է Հայաստան և Ադրբեջան, որտեղ խոսում է նախագահների հետ Ֆրանսիայում հնարավոր հանդիպում կազմակերպելու մասին, ապա նույնիսկ ասվեց, որ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում, և հանկարծ մի քանի օրվա ընթացքում սահմանային բախումներ տարբեր հատվածներում, և հնարավորություն է ընձեռվում Ռուսաստանի համար արագ կազմակերպել Սոչիում հանդիպում Պուտինի միջնորդությամբ, և խնդրի կարգավորման ամբողջ իրավիճակը ռուսներն իրենց վրա վերցրին: Հնարավո՞ր է, որ սա իսկապես հրահրված լինի միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ, այնուամենայնիվ, այս հակամարտությունը շարունակում է մնալ բացառապես ռուսական տիրապետության տակ:

 -Ես դավադրական տեսությունների մեծ կողմնակիցը չեմ: Այն, ինչ ասաց Ուորլիքը Կարնեգի կենտրոնում, նոր չէր, նորը միայն այն էր, որ նա դա ասաց Կարնեգիում: Իսկ հակամարտությամբ զբաղվող որևէ մեկի համար դա գաղտնիք չէր: Դա մի եղանակ էր Ադրբեջանի նկատմամբ ազդեցություն ունենալու, ճնշելու. ի դեպ՝ Ադրբեջանը բավականին վիրավորվեց: Ես սա նմանեցնում եմ նրան, ինչ պատահեց ռուս-վրացական պատերազմից հետո, այսինքն՝ Մայնդորֆը: Միջազգային քաղաքական շուկայում Ռուսաստանի հեղինակությունը ոչ այնքան լավ վիճակում է, Ռուսաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ ինքը լավն է, բացի Ուկրաինայի Հարավ-արևելքից, զբաղված է այլ հարցերով ևս: Մայնդորֆն ավելի կապ ուներ ռուս-վրացական պատերազմի հետ, քան Ղարաբաղյան հակամարտությանն իրականում: Նույնը նաև այս դեպքում է: Փորձ է եղել ցույց տալ այն, որ Ռուսաստանը կարողանում է ստիպել նախագահներին գալ հանդիպել, Ռուսաստանն ունի հնարավորություններ: Լավ գործ է, իսկապես, դրանից ավելի վատ չի լինի:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում