Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

«Ադրբեջանական զինուժն ու դիրքերը մեր ափի մեջ են». Արամ Զ. Սարգսյան. Aravot.am

Aravot.amը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ:

Սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է, ամեն օր երկուստեք զոհեր են լինում: Ինչի՞ է բերելու այդ լարվածությունն ի վերջո:

– Փառք ու պատիվ մեր այն տղաներին, որոնք պատերազմի ժամանակ զինադադարի ստորագրումը Ադրբեջանին պարտադրեցին այն դիրքերում, որ մեր իրավիճակը տասնապատիկ ավելի շահեկան է, քան Ադրբեջանինը: Մենք գտնվում ենք ամենավերին դիրքերում, և ադրբեջանական զինուժն ու դիրքերը մեր ափի մեջ են: Փառք ու պատիվ այդ տղաներին՝ սկսած պաշտպանության նախարարով, նախագահով, քաղաքական կուսակցություններով և հասարակությամբ, ով թիկունքն ապահովեց, իր տան վերջին մեկ դույլ կարտոֆիլն ուղարկեց ռազմաճակատ և ունեցանք ձեռքբերում: Սրանից ելնելով էլ՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանը, քանի դեռ իր ուժերը մեզանից քառասնապատիկ ավելի չի, պատերազմ չի սկսի: Հիմա Ադրբեջանը պատերազմ չի կարող սկսել. զինվորական գործից հասկացող իմ ընկերներն ասում են, որ եթե Ադրբեջանն անգամ 21-րդ դարի զենքով զինված լինի, Հայաստանը՝ 20-րդ, միևնույն է՝ մեր դիրքային առավելությունները մեզ հակահարված տալու լիիրավ հնարավորություն են տալու:

Բազմաթիվ քննադատություններ են հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին, որ ադեկվատ չի արձագանքում իրավիճակին: Սահմանային միջադեպերին վերաբերող հայտարարություններն անգամ անտեսվում են Ադրբեջանի կողմից:

– Իհարկե, Մինսկի խումբը կարող էր ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ, բայց միայն այն փաստը, որ զինադադարի ստորագրումից հետո՝ 1994 թվականից մինչև 2014 թվականը՝ քսան տարի, մենք չունենք տաք պատերազմական գործընթաց, մենք պետք է շնորհակալ լինենք Մինսկի խմբին, նրանում ներգրավված եռանախագահներին, այդ խմբի պետությունների նախագահներին, որոնք իրենց հանդիպումներով, առանձին կազմակերպած այցերով և այլն ամեն ինչ արել են, որ այդ գործընթացը չվերածվի պատերազմի:

Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այս տարածաշրջանի անկայունությունը ձեռնտու է ՌԴ-ին: ՌԴ-ն է, որ Ղարաբաղի չլուծված հիմնահարց ունենալով՝ ազդեցություն է բանեցնում թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա: Բավարար է այդ խնդիրը լուծվի՝ ինքն այդ ազդեցությունը կկորցնի: Հետևաբար ինքը հակված չէ պատերազմի: Առավել ևս ուկրաինական այս դեպքերից հետո Ռուսաստանն էլ այդ ուժը չունի՝ նորից այստեղ պատերազմի: Թեկուզ մեզ պաշտպանելով էլ Ադրբեջանին հաղթի, միևնույն է՝ այդ ուժը չունի: Ու չի մտնի, դա իրեն ձեռնտու չի: Հետևաբար, պատերազմական գործընթացներն այդ իմաստով էլ եմ բացառում, բայց դա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պիտի նստենք: Մենք վառոդի տակառի վրա ենք, որը ցանկացած կայծից կարող է բռնկվել: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք պատերազմի ու չպիտի վախենանք պատերազմից: Բայց մենք ամեն ինչ պիտի անենք, որ խաղաղություն լինի, որ անմեղ զոհեր, անկախ նրանից՝ ադրբեջանական զինուժում են, թե հայկական, չլինեն:

Տարածաշրջանում խաղաղությունն անհրաժեշտ է, ու խաղաղության համար չպիտի վճարեն միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Դրա համար պիտի վճարեն և Թուրքիան, և Իրանը, և Վրաստանը: Խաղաղությունն օգուտ է բերելու բոլորին: Մինսկի խումբն էլ իր գործունեությամբ աշխատել է խաղաղության գործընթացն ընդհանուր հայտարարի բերել: Լուծումները շատ չեն, լուծումը մի գծի վրա է, ու մի քիչ աջ հայերն են դժգոհելու, մի քիչ ձախ՝ ադրբեջանցիները:

Հետևաբար այն գործընթացները, որոնք սկսվեցին Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ փուլային, փաթեթային, ներառյալ այսօրվա մադրիդյան սկզբունքները, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի Մեղրիի դավաճանական տարբերակի, այդ գծի համատեքստում են լինելու:

Օրերս ԼՂՀ վարչապետը հայտարարեց, որ մադրիդյան սկզբունքներն իրենց համար ընդունելի չեն: Մինչ այդ ղարաբաղյան կողմն ասում էր, որ ծանոթ չէ այդ փաստաթղթին:

– Ես համարում եմ, որ մադրիդյան սկզբունքները լուրջ մշակված հենք են՝ բանակցային գործընթացը շարունակելու համար: Առանձին հարցերում թե ինչ նրբություններ կան՝ ես տեղյակ չեմ և չեմ կարող տեսակետ հայտնել: Ես չգիտեմ՝ փաստաթղթին ինչքա՞ն է տեղյակ Ղարաբաղի վարչապետը՝ նման տեսակետ հայտնելու համար: Բայց նույնիսկ տեղյակ չլինելու պարագայում էլ Ղարաբաղը պիտի իր ինքնուրույնությունը ցույց տա: Քաղաքական առումով այսօր Ղարաբաղն անկախ պետություն է, ու ՌԴ-ն այդ համատեքստում է ասում՝ այդտեղ թող մաքսավորներ կանգնեն: Իրենք էլ իրենց անկախ են պահում և ճիշտ են անում: Քաղաքական համատեքստում, որպես քաղաքական քայլ, սա ճիշտ քայլ է: Բայց այսօր այդ բանակցություններին մասնակցում է Սերժ Սարգսյանը, և հայկական կողմը՝ ՀՀ արտգործնախարարի շուրթերով, բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպման՝ ցանկացած տեղ ու պատրաստ է քննարկել ցանկացած սկզբունքներ: Դրան պատրաստ չի Ադրբեջանը: Վերջին շրջանում Ադրբեջանն է, որ բոլոր առաջարկություններին «ոչ» է ասում՝ հույս ունենալով, որ սահմանին արած իր այս մանր խուլիգանություններով և հոգեբանական ճնշումներով հանկարծ կարող է հասնել հաղթանակի: Ոչ, սրանք խաղեր են, որոնք ոչ Ադրբեջանին է օգուտ, ոչ տարածաշրջանին: Այս համատեքստում գերտերությունները, մասնավորաբար՝ Մինսկի խումբը, լուրջ անելիք ունեն: Ադրբեջանն ուղղակի իր նավթային հնարավորություններից խելապտույտ ընթացքի մեջ է ընկել ու փորձում է իբր ուժ ցույց տալ, բայց Ադրբեջանն էլ այն պետությունը չէ, որը կարող է իրեն թույլ տալ այդպես պահել իրեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ aravot.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում