Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը անցած գիշեր՝ կեսգիշերի հատվածում, մոտ երեք ժամ գնդակոծության են ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից:
«Ազատության» հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ասել է, որ գյուղի ուղղությամբ կրակել են նաև խոշոր տրամաչափի զենքերից։ Բարեբախտաբար, վիրավորներ չկան, սակայն բազմաթիվ շինությունների տանիքներ և պատուհաններ են վնասվել։
Ադրբեջանական կողմը կրակոցները դադարեցրել է միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։










































