Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Սարիթաղցի Գոռի ու ընկերների ուղղությամբ երկար նայելն արգելված է․ կդանակահարվե՛ք

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գոռ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Անչափահասների խմբակային կռիվը հենց այս դատարանից ոչ հեռու է եղել…

Ամբաստանյալ Գոռը սարիթաղցի է, անչափահաս՝ ծնվել է 1998 թվական փետրվարին:

2013 հունվարին, երբ Գոռը դեռ 15 տարեկան էր, «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտուհի Սիրանի (անունը փոխված է) հետ:

Նոր ուսումնական տարում՝ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, Գոռը որոշել է գնալ դպրոց ու տեսնել Սիրանին:

Առավոտյան ժամը 11-ին Գոռն իր երկու ընկերների՝ Ֆելիքսի ու Հայկարամի հետ երթուղայինով գնացել է Սիրանի դպրոցի մոտ:

Ժամը 13-ն անց 30-ին Գոռն ու իր երկու ընկերը թիվ 105 դպրոցի մոտակայքում սպասում էին: Նրանց է հանդիպել դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Խաչերը:

Միմյանց երկար նայելու կամ այլ՝ իրենց հայտնի պատճառով տղաները սկսել են վիճել…

Տեղանքին ծանոթ Խաչերի առաջարկով գնացել են դատարանից ոչ հեռու՝ «Հայորդաց տան» տարածք: Այնտեղ Խաչերին են միացել նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Տիգրանը, Էդգարը և Ռոմանը:

Ըստ դատական ակտի՝ չորսն ընդդեմ երեքի , իսկ ըստ Գոռի՝ մոտ երեսունն ընդդեմ երեքի սխեմայով խոսակցությունը վերածվել է քաշքշոցի, հետո՝ կռվի:

Եվ կռվի ժամանակ Գոռը գործով չհայտնաբերված ծակող-կտրող առարկայով հարվածել է Խաչերի որովայնի աջ հատվածին, Էդգարի ձախ այտին և Ռոմանի որովայնի ձախ հատվածին:

Խաչերի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, Էդգարի առողջությանը՝ թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ Ռոմանի առողջությանը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ իրենց հերթին ստացել են նաև Գոռն ու իր երկու ընկերները:

Նախաքննության ընթացքում տարբեր հիմքերով կարճվել են ավելի թեթև վնասվածքներ հասցնելու դրվագների վարույթները, մնացել է Գոռի կողմից Ռոմանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Հայտնել է, թե իր ու երկու ընկերների դեմ կռվել են մոտ 15 տղաներ:

Ինքը դիտավորություն չի ունեցել մեկնումեկին վնասվածք պատճառելու, ինքն ուղղակի պաշտպանվել է:

Տուժող Ռոմանը հայտնել է, թե իրեն խփել է երկար մազերով տղան: Ուրիշ հարված ինքը չի ստացել:

Այդ տղայի մազերը շատ երկար էին, սև գույնի, առաջ սանրած: Մազերը փռված էին ծոծրակին, ճակատն ու ականջները ամբողջությամբ փակված էին մազերով: Այդ տղայի դեմքը չի նկատել, նա կռացած վիճակում է մոտեցել իրեն:

Տուժողն ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Գոռ Սիմոնյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և վերջնական պատիժ է սահմանել 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկում:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Գոռ Սիմոնյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով արդարացնել իր պաշտպանյալին կամ, դատապարտելու դեպքում, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Գոռի անմոռանալի սանրվածքը նախորդ դատական նիստի ժամանակ նկատել էին նաև վերաքննիչ դատարանի դատավորները և հորդորել էին ազատության մեջ գտնվող ամբաստանյալին, որ հնարավորինս կարճացնի մազերը:

Գոռը որոշ չափով «վերանայել էր» էր սանրվածքը, բայց միևնույնն է, անմիջապես ճանաչելի էր իր սանրվածքով՝ ճակատի մազերը առաջ էին սանրված, բայց արդեն չէին ծածկում աչքերը:

Աչքերը մազերով ծածկելու անհրաժեշտություն չուներ այս տղան: Նրա հայացքը լավատես դեռահասի հայացք էր՝ բաց ու մարդամոտ:

Վերաքննիչ դատարանի սպասասրահ մտնելուն պես սնդիկի նման շարժուն այս տղան տեղում տիտիկ չարեց. մոտենում էր պատին փակցված ցուցակին, կարդում ընթացիկ դատական նիստերի ցուցակները, բարձրաձայն վերլուծում յուրաքանչյուր հոդվածն ու անուն-ազգանունը՝ բաց չթողնելով նաև իրենը:

Գոռի հետ դատարան էր եկել նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ինչպես նաև հայրը՝ տեսողական խնդիրներ ունեցող, բավական երիտասարդ ու ժպտադեմ:

Գոռի մայրն ասաց, որ չորս երեխա ունի՝ երեք որդի, մի դուստր, ու Գոռը կրտսերն է: Որդիներից մեկն այս պահին ծառայում է բանակում:

Մայրը չտրտնջաց, ասաց, թե կրկնակի ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ամուսինն էլ ազգագրական երգերի մշակումներ ու գործիքավորումներ է անում, ու նրա հիմնական օգնականը երաժշտական կրթություն չունեցող Գոռն է:

Գոռը նաև կահույքի արտադրամասում է աշխատում ու միաժամանակ կահույքագործի մասնագիտություն է սովորում:

Գոռը առանց չարության նշեց, որ դեպքի ժամանակ իրեն ու երկու ընկերոջը երեսուն հոգով, այդ թվում՝ բռնցքամարտով զբաղվող տղաներով են հարվածել: Ինքը չի ասել՝ երեսունն են եղել՝ չցանկանալով վնասել հակառակ կողմին: Ընդհանրապես ինքը չի ուզում ոչ մեկին վատություն անել: Դեպքի ժամանակ ինքն էլ է վնասվածքներ ստացել, բայց հենց սկզբից չի ցանկացել դիմել բժշկի:
Վերաքննիչ քրեական դատարանում Գոռը այլ դիրքորոշում դրսևորեց: Նա իրեն մեղավոր ճանաչեց, զղջաց կատարածի համար, ասաց, որ, այնուամենայնիվ, իր կարծիքով՝ դիտավորությամբ չի խփել:

Գոռը, իր շահերի պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը վերաքննիչ բողոքի՝ արդարացման պահանջը չպնդեցին:

Նրանք միջնորդեցին պատժի մասով փոփոխել դատավճիռը, պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան: Մի խոսքով՝ ազատազրկման չդատապարտել տղային:

Մայրն այդպես էլ խնդրեց. «Միայն թե մնա ազատության մեջ, Գոռը լավ զավակ է, իր հոր միակ օգնականն է…»:

Գոռն էլ նշեց, որ հանցանքի պահին տասնհինգ տարեկան է եղել, հիմա տասնվեց է, հասկացել է իր սխալը, չի պատկերացնում իր կյանքը կալանավայրում…

Երեք դատավորները հեռացան խորհրդակցական սենյակ:

Մինչ կվերադառնային, Գոռն ասաց, որ այն աղջկա հետ, ում պատճառով հասել էր հեռավոր դպրոց, հիմա հազվադեպ է շփվում վիրտուալ աշխարհում:

Իններորդ դասարանն է ավարտել, հիմա էլ բավական բան է սովորել կահույքագործությունից, բայց երևի վարսավիրություն էլ կսովորի ու կդառնա կանանց վարսավիր: Օրինակ՝ իր մազերը կտրում է Երևանի ամենալավ վարսավիրներից մեկը, ինքը հետևում է նրա աշխատանքին, այն իրեն դուր է գալիս…

Գոռն ասաց նաև, թե կուզենար հիմա կամավոր մեկնել Արցախ: Իր եղբայրը բանակում է, մյուս եղբայրներից շատերն էլ ծառայում են, իր սիրտը ցավում է յուրաքանչյուր զոհված հերոսի համար: Իր կարծիքով՝ հենց նման պահին պիտի իր նման պատանին կամավոր գնա ու կռվի…

Գոռի կարծիքով՝ առաջին անգամ դատապարտվողին միանգամից ազատազրկում տալն ու կալանավայր ուղարկելը սխալ է, մարդուն պետք է հնարավորություն տան, որ ուղղվի, կալանավայրում առաջին անգամ սխալված մարդը դժվար թե ուղղվի, ընդհակառակը՝ այնտեղ հազար տեսակ մարդ կա, հազար տեսակ վտանգ…

Ինքը որ լիներ որոշողը՝ առաջին անգամ դատապարտվողին կամ թեթև հանցանք կատարածներին աշխատանքի կուղարկեր՝ ձրի թող աշխատեն ու իրենց մեղքը քավեն…

Պատանին նույնիսկ ասաց, որ եթե ցանկանա՝ իրավաբան էլ կարող է դառնալ, բայց պաշտոնյայի իր ապագային չի հավատում…

Ընդհանուր իրավասության դատարանում դատավճռի հրապարակումից հետո Գոռը հասցրել էր դաստակներին դաջվածքներ անել, իսկ կարճացված սանրվածքի մասին էլ ասաց, որ երկար սանրվածքն արդեն իր համար մնացել է անցյալում: Ինքն առաջ է շարժվում: Հնարավոր է, որ երկու տարի հետո բոլորովին ուրիշ տեսք ունենա…

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պետրոսյան, Ա. Պետրոսյան, Ս. Համբարձումյան կազմով, պատժի մասով փոփոխեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Գոռը դատապարտվեց 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվեց ու սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

Գոռի հայրը լավ չընկալեց, թե ինչ որոշեց դատարանը: Նա մի քանի անգամ հարցրեց, նախագահողը բացատրեց, ու հայրը դահլիճից դուրս գալիս կրկնում էր՝ ուրեմն՝ պայմանակա՜ն տվին ու փորձաշրջան նշանակեցին, չազատազրկեցի՜ն…

Սնդիկի պես անհանգիստ տղան այդ ընթացքում արդեն դատարանի դահլիճում չէր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում