Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ղարաբաղի շուրջ թեթև անկայունությունը Ռուսաստանի համար ցանկալի է. Jane’s Intelligence

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– Տիկին Գևորգյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում էականորեն լարվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի սադրիչ գործողությունները հանգեցրին թե հայ և թե ադրբեջանցի երիտասարդների մահվան, ու ներկայում իրավիճակը լարված է երկու կողմերում էլ: Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ, և արդյոք տեսնո՞ւմ եք լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն:

– Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, թե վերջին շրջանում ինչով է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիան: Ադրբեջանն ամենևին էլ չի ցանկանում, որպեսզի Ղրիմը դառնա նախադեպ ԼՂ հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ Արևմուտքը հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները դիտարկում է ռուսական ազդեցության լծակ, ուստի ցանկանում է դրանք լուծել: Դրա ապացույցն են արևմտյան դիվանագետների վերջին հայտարարություններն այն մասին, որ Արևմուտքը դեմ է ԼՂ հակամարտության ստատուս քվոյին, ավելին՝ ստատուս քվոն ԼՂ հարցում լուծման տարբերակ չէ: Այսինքն՝ իմ համոզմամբ՝ Ադրբեջանը մտավախություն ունի, որ Ղրիմի օրինակը կկիրառվի Ղարաբաղի դեպքում, Ղարաբաղին ինքնավարություն կտրվի: Ուստի Ադրբեջանի համար, որպես վատթարագույն տարբերակ, մնում է հակամարտության ռազմական լուծումը: Նման բախումներով Ադրբեջանը նաև ամրացնում է իր բանակցային դիրքերը: Իմ կարծիքով՝ այս լարվածության ողջ իմաստը սա է:

Այլ հակամարտություններում հակամարտող   կողմերը ջանում են խոհեմ երևալ և, բնականաբար, բռնության, պատերազմի մասին չեն խոսում, այնինչ Ադրբեջանը բացահայտ ասում է, որ եթե հակամարտությունը չլուծվի իր ցանկացած ձևով, ապա իրենք կողմ են հակամարտության ռազմական կարգավորմանը: Բացի դրանից՝ սա միգուցե ստեղծի նոր անկայունության օջախ տարածաշրջանում, որը Ռուսաստանի համար այնքան էլ անցանկալի չէ, որովհետև Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, և Արևմուտքը աշխարհաքաղաքական այս իրավիճակում ստիպված պետք է համագործակցի Ռուսաստանի հետ: Ռուսաստանն ի վերջո կարող է ցույց տալ, որ ինքն ազդեցություն ունի տարածաշրջանում, և եթե այլ հարցերում Ռուսաստանին ճնշում է Արևմուտքը, ապա լուրջ անկայունության դեպքում Արևմուտքը պետք է անպայմանորեն Ռուսաստանի հետ աշխատի հակամարտությունը մարելու համար:

– Պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ չե՞ք տեսնում:

– Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է պատերազմ սկսել ու հաղթել: Եթե Ադրբեջանը նույնիսկ պատերազմ սկսի, դա պետք է լինի բլից պատերազմ, այսինքն՝ ամենաշատը տասն օր: Ինչպես Ադրբեջանի վերջին 20 տարվա պատմությունն է ցույց տալիս, Ալիևի ռեժիմը բավականին արագ կարող է թուլանալ, քանի որ Ադրբեջանում սովորաբար հեղաշրջումներն իրականություն են դառնում պատերազմական շրջաններում, երբ ադրբեջանցիները պարտություն են կրում, ուստի ենթադրում եմ, որ Ալիևը հասկանում է՝ իր քաղաքական ճակատագրի համար դա վտանգավոր ճանապարհ է: Իրենք պարզապես կարող են ավելի ակտիվացնել թեժ գիծը, բայց չեմ կարծում, թե լայնամասշտաբ հարձակման դիմեն, կարող են պարզապես թեժացնել սահմանը՝ դա դարձնելով խաղաքարտ ապագա բանակցություններում օգտագործելու համար:

Հայկական կողմը գիտի, որ սա սադրանք է, և չեն լինի մարտական գործողություններ, բայց արևմտյան միջնորդները գուցե այդպես չդիտարկեն ներկայիս լարվածությունը, վախենան, անհանգստանան և ավելի սև ու սպիտակ գույներով դիտարկեն իրավիճակը՝ կարծելով, թե Ադրբեջանն իսկապես կարող է դիմել հարձակման և նոր պատերազմի օջախ ձևավորել տարածաշրջանում:

– Այս օրերին թե Հայաստանում, թե Ադրբեջանում շրջանառվում են վարկածներ, որ անկայունության այս փուլը հրահրվեց Մոսկվայի կողմից՝ մի քանի ուղղությամբ դիվիդենդ ստանալու նպատակով: Որքանո՞վ է սա իրատեսական:

– Իրատեսական չէ: Պարզապես Ռուսաստանն Ադրբեջանի հետ վերջին զենքի գործարքներից հետո ցույց տվեց, որ ԼՂ հակամարտության շուրջ կշարունակի պահել իր ներկայիս դիրքորոշումը՝ առավելություն չտալով որևէ կողմին, ավելին՝ առավելություն չտալով ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառմանը, ինչպես Ղրիմի դեպքում:

Բացի դրանից՝ ՌԴ-ն աչալրջորեն հետևում է արևմտյան միջնորդների քայլերին ու նախաձեռնություններին՝ իմանալով, որ առանց իր ներգրավվածության որևէ խնդիր չի կարող լուծվել: ԼՂ հակամարտության գոտու փոքր-ինչ լարվածությունը, ապա իր խաղաղարարական ջանքերը և հակամարտության սառեցման հերթական փուլը ձեռնտու են Ռուսաստանին: Բայց չեմ կարծում, թե սա Ռուսաստանն է հրահրել:

Օլանդը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ Ալիևին և Սարգսյանին առաջարկեց հանդիպել Փարիզում, այդ հանդիպման անհրաժեշտության մասին խոսեցին բոլոր համանախագահները, Շվեյցարիայի ԱԳ նախարարը և մի շարք հեղինակավոր դիվանագետներ: Այս մասին խոսվում է շուրջ երեք ամիս, հանդիպման չկայացման շատ տարբեր պատճառաբանություններ են ներկայացվում, բայց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս տեղեկացրեց, որ նախագահները կհանդիպեն Սոչիում՝ ՌԴ նախագահի հովանու ներքո: Ինչպե՞ս ստացվեց, որ արևմտյան առաջարկը մնաց օդից կախված, իսկ ռուսական առաջարկը կամ միգուցե նախաձեռնությունը միանգամից իրագործվեց:

– Ինձ թվում է, որ Հայաստանի դեպքում պարզ է՝ յուրաքանչյուր արևմտյան նախաձեռնության, որում Ադրբեջանը ներգրավված չէ, Հայաստանը չի մասնակցի, քանի որ Ռուսաստանի ցայտուն ազդեցության տակ է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանն է հիմնական որոշող գերտերությունը տարածաշրջանում և պետք է նախընտրությունը տալ Ռուսաստանին և ոչ՝ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային:

– Կարելի՞ է ենթադրել, որ այսուհետ հակամարտության կարգավորման գործընթացն այլևս Ռուսաստանի ձեռքում է:

– Հնարավոր է, եթե իսկապես Ռուսաստանը ցանկանա գործընթացը դուրս բերել Մինսկի խմբի շրջանակներից, երկու կողմն այդքան էլ դեմ չեն լինի, բայց չեմ կարծում, թե Ռուսաստանը նման քայլի դիմի: Իհարկե, ինքը կցանկանա լինել այն համանախագահը, որը կարողացավ հակամարտությունը կարգավորել, այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներում, բայց՝ ռուսական միջնորդական ջանքերի շնորհիվ: Բայց նորից եմ ասում՝ թեժ հակամարտությունը սառեցնել Ռուսաստանը կարող է, բայց լուծելը չեմ կարծում, թե Ռուսաստանի շահերից է բխում:

– Սոչիի հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել, ի՞նչ լուծում պետք է փորձի պարտադրել Ռուսաստանը կողմերին:

– Իմ կարծիքով՝ նույնը, ինչ նախկին հանդիպումների ժամանակ: Կողմերը պետք է հանդես գան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին հայտարարություններով, և թերևս, ինչպես Մեդվեդևի նախագահության ժամանակ, միգուցե՝ ճանապարհային քարտեզով, որպեսզի Ռուսաստանն ավելի անմիջական ներգրավվածություն ունենա հակամարտության կարգավորման հարցում՝ ակտիվ աշխատելով երկու երկրների հետ, որպեսզի հակամարտության խաղաղ կարգավորումը գտնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում